3809 «ու վե՞րջ»
Օրերս պաշտոնապես հայտնեցին, թե՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում և Հայաստանում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է։
Ու վերջ։
Ոչ անուն-ազգանուններ, ոչ զոհվելու վայրն ու հանգամանքները։ ՀՀ կառավարությանը դրանք հետաքրքիր չեն, կամ՝ ուզում է, որ մեզ էլ չհետաքրքրի։ ՀՀ կառավարության համար, որը չի նշում զոհվածների անունները, նրանք... անցած էտապ են։
ՀՀ կառավարության համար 3809-ը կատարել են իրենց պարտքը՝ զոհվել են։ Նրանք այլևս ոչ միայն չեն ապրի, այլև, ինչը նիկոլական կառավարության համար առավել կարևոր է՝ չեն կարող պահանջատեր լինել Արցախին ու Հայաստանին։
Ու մինչ հարազատները սգում են իրենց որդիների, եղբայրների, ծնողների կորուստը, ՀՀ կառավարությունն արագ անցել է հաջորդ փուլին՝ Ստոկհոլմում «հաջող հանդիպումներ» է ունենում Ցեղասպան թուրքիայի հետ, այնքան «հաջող», որ թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է՝ հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը «քննարկել են գործընթացը մեկնարկի նպատակները և ակնկալիքները»:
Ինչ ակնկալիք կարող է ունենալ թուրքիան Հայաստանի նկատմամբ։ Այլ, քան ունեցե՞լ է։ Այլ, քան որ՝ Արցախի Հանրապետություն չկա, դա ադրբեջանի մա՞ս է։
Հաղթող Հայաստանին Արցախ ու Ցեղասպանության փաստ չզիջող ու չճանաչող թուրքիան հանկարծ կարող է այլ մոտեցում ունենալ պարտված Հայաստանի նկատմա՞մբ։
Մենք հետ ենք նիկոլական կառավարություն+թուրքիայի ծրագրերից։ Մենք հույսներս դրել ենք ընդդիմության վրա, որ «ի պաշտոնե» պիտի իր նախընտրական խոստումները ի կատար ածեր, բայց հիմա անցել է՝ մարմանդ ջուրն էլ քար կծակի անդարդ կեցվածքին։
«Քիչ մնաց սրանց» ասելով էլի քնեցինք, էլի քնեցրեցին, այնինչ այլֆա-չավուշօղլու-օմեգան ճեմում է սենյակից-սենյակ՝ «բարև-բարև, ուրախ եմ-ուրախ եմ»... պաչիկներ ուղարկելով իրար, հաջորդ սև օրն է բերում գլխներիս։
Սև օրվա փաստը։
Իսկ դուք կարծում էիք արդեն, թե գոնե 3809 ու վե՞րջ։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Պայծառատես լինելու կարիք չկա՝ հասկանալու, որ էրդողանական վարչախմբի «հերոսները» չեն փոխվե
- Էրդողանն իր վարկանիշով հետ է մնացել ընդդիմադիր մրցակիցներից
- Չավուշօղլու. «Ներկայացուցիչների առաջին հանդիպմանը քննարկվել են մեկնարկի նպատակները և ակնկալիքները»
- Շվեյցարիայում «Սպանեք Էրդողանին» պաստառը բռնողների դեմ դատ է սկսվել
- Զորքերի հայելային հետքաշման հիմքում դրվել են խորհրդային սահմանները. Արարատ Միրզոյան
- Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ռուսական կողմին և Ադրբեջանին. Արարատ Միրզոյան
- Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը հնարավոր է կայանա հունվարին. Չավուշօղլու
- Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում. Չավուշօղլու
- Միրզոյանն ու Լավրովը կարևորել են դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը
- Եթե չլիներ 44-օրյա պատերազմը, Միրզոյանն ու Բլինքենը չէին հանդիպի. Սուրեն Սարգսյան
- Չավուշօղլու. Անկարան Երևանից շատ դրական ազդակներ է ստանում
- Չավուշօղլու. «Կկարգավորվեն Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան