Բացառապես ՔՊ պատգամավորների քվեարկությամբ այսօր 5 օրենքի նախագիծ ընդունվեց
ԱԺ-ն այսօրվա նիստը սկսեց մի շարք նախագծերի քվեարկությամբ:
Բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ապահոված 51-56 կողմ ձայներով խորհրդարանն ընդունեց հետևյալ նախագծերը.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը (երկրորդ ընթերցմամբ),
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ):
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ նիստը 20 րոպե ընդմիջվեց
- Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. Փաշինյան