Զաս. Իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի պրակտիկ աշխատանք
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը տեսակոնֆերանս է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչեյի հետ։
ՀԱՊԿ մամուլի ծառայության փոխանցմամբ, կազմակերպության գլխավոր քարտուղարը ներկայացրել է անդամ երկրների սահմանների անվտանգության վերաբերյալ ընդհանուր տվյալներ։
«ՀԱՊԿ-ի կովկասյան տարածաշրջանում, ըստ Զասի, իրադրությունը համեմատաբար կայուն է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածութունների շնորհիվ։ Իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է պետական սահմանների սահմանազատման ու սահմանագծման պրակտիկ աշխատանք»,-ասված է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները