
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կգլխավորի Ռեքս Կալամյանը
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռեքս Կալամյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:
ՀԲՖ-ն ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված:
«Դետրոյթ Փիստոնս» թիմի ներկայիս մարզիչ Ռեքս Կալամյանը շուրջ 30 տարի աշխատում է NBA-ում:
Հայազգի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա-Քալի քաղաքում: