Լավրով. Ռուսաստանը երբեք չի սպառնացել Ուկրաինային
Ռուսաստանը երբեք չի սպառնացել ուկրաինացի ժողովրդին՝ իր պաշտոնական ներկայացուցիչների անունից: Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը երբեք, ոչ մի տեղ, ոչ մի անգամ իր պաշտոնական ներկայացուցիչների բերանով չի սպառնացել ուկրաինացի ժողովրդին»,- ասել է նա։
Նախարարը հավելել է, որ այս թեման քննարկվել է Բլինքենի հետ հանդիպմանը, ԱՄՆ պետքարտուղարը համաձայնել է, որ «բանակցություններն ավելի խելամիտ պետք է վարել»։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ դրանից հետո Արևմուտքը «կթուլացնի» էմոցիաները Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Մենք անկեղծորեն զրուցեցինք Թոնի Բլինքենի հետ այս մասին, նա համաձայնեց, որ պետք է ավելի խելամիտ բանակցություններ վարել: Հուսով եմ, որ էմոցիաները կթուլանան, թեև երաշխիքներ չկան»,- հավելեց նա։
Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը բացատրություններ է տվել Վաշինգտոնին Ուկրաինայի վրա Մոսկվայի կողմից իբր ծրագրված հարձակման վերաբերյալ։
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն իր հերթին պատշաճ կերպով չի մեկնաբանել ամերիկացի զինվորականների ներկայությունը Եվրոպայում։
«Մենք տվել ենք բարձրացված հարցերի բոլոր պատասխանները, ասում են՝ այո, սա ձեր տարածքն է, մենք դա ընդունում ենք, բայց դուք չափազանց շատ զորք եք հավաքել (Ուկրաինայի հետ սահմանի մոտ)։ Եվ, միաժամանակ, հենց այդտեղ, մեկ նախադասությամբ ասվում է, որ այն, ինչ անում են ամերիկացիները Եվրոպայում իրենց զորքերի հետ, մեր գործը չէ»,- հավելեց նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան