Վարդան Ոսկանյան. Պայծառատես լինելու կարիք չկա՝ հասկանալու, որ էրդողանական վարչախմբի «հերոսները» չեն փոխվե
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Ընդամենը մեկ տարի առաջ Բաքվում կայացած տխրահռչակ և մեզ համար նվաստացուցիչ զորահանդեսի ժամանակ էրդողանական վարչախմբի պարագլուխը ոգևորությամբ խոսում էր հայության դահիճներից էնվերի «լուսավոր հոգու» մասին։
Այսօր նույն վարչախմբի արտգործնախարարը պնդում է, թե «Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է» և որպես ձեռքբերում անդրադառնում է Երևան-Ստամբուլ չվերթներին։
Այս համատեքստում չափազանց կարևոր է հասկանալ, արդյոք Էրդողանական վարչախումբը հրաժարվե՞լ է նշված ոճրագործի և մյուս ցեղասպան հանցագործների հերոսացումից, թե՞ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեսնում է Էնվերի «լուսավոր գործի» շարունակություն, բայց արդեն նաև փափուկ ուժի մեխանիզմների կիրառությամբ։
Կարծում եմ՝ մեծ պայծառատես լինելու կարիք չկա՝ հասկանալու, որ էրդողանական վարչախմբի նպատակները և «հերոսները», ցավոք, չեն փոխվել, փոխվել կամ, ավելի ճիշտ, հարստացվել է միայն այդ նպատակներին հասնելու գործիքակազմը»։
Հարակից հրապարակումներ`
- Օրինագիծը միգուցե բերվում է կոնկրետ երկրի, ոչ թե երկրների համար՝ Ստամբուլ-Երևան թռիչքները փաստ են. Հռիփսիմե Ստամբուլյան
- Վարդան Ոսկանյան. Իրականում Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը կարող էր ավելի առաջ գնալ
- Վարդան Ոսկանյան. Հայաստանում պետք է արմատավորել «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» մտայնությունը
- Սուքիասյանի խոսնակ. Փետրվարի 2-ից կիրականացվեն Երևան-Ստամբուլ չվերթներ
- Վարդան Ոսկանյան. Նույնիսկ Յակուտիային հավակնող Էրդողանը կկորցնի Կենտրոնական Ասիայի իր գործընկերոջը
- Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին