Ահարոն Վարդանյան. Իրանն ուշ, թե շուտ անելու է դա, այլ խնդիր է, թե ինչ ճանապարհով
Իրանագետ Ահարոն Վարդանյանը գրում է.
«Բավականին հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը։
Օրերս Իրանի և ռումինական Gaz Vest ընկերության միջև գազի արդյունաբերության տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, համաձայն որի, Իրանն առաջին անգամ կսկսի համագործակցությունը Ռումինիայի հետ՝ ինժեներական ծառայությունների և գազի հաղորդման գծերի կառուցման, գազի ճնշման բարձրացման և գազի պահեստավորման բաքերի կառուցման ոլորտում։
Սա, ըստ էության, կարելի է համարել ԻԻՀ առաջին քայլերը սեփական գազը Եվրոպա արտահանելու ուղղությամբ։
Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Իրանը վերջերս պայմանավորվել էր թուրքմենական գազը (թեպետ առայժմ սահմանափակի քանակի) սեփական տարածքով սվոփային ճանապարհով արտահանելուն, ապա պատկերը քիչ-քիչ ամբողջանում է։
Մեկ անգամ չէ, որ ասվել է, թե Իրանի գերխնդիրն է սեփական գազը Եվրոպա հասցնելը։ Նրանք ուշ, թե շուտ անելու են դա, այլ խնդիր է, թե ինչ ճանապարհով և որ ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին