
ԵԽԽՎ-ում կքննարկեն Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքները
Հաջորդ շաբաթ ՝ հունվարի 24-28-ը Ստրասբուրգում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։
ԵԽԽՎ-ից Panorama.аm-ին հայտնում են, որ հունվարի 25-ին քննարկվելու է «Հարավային Կովկասում ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումները» թեմայով զեկույցը, որից հետո հայտարարությամբ հանդես կգա ԵԽԽՎ իրավահավասարության հարցերով եվրահանձնակատար տիկին Հելենա Դալլին։
Զեկույցի նախագիծը հասանելի է այստեղ, այն պարունակում է հատուկ բաժին Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց վիճակի մասին։
Հաջորդ օրերին կքննարկվեն ԼՂ հակամարտության ու Հայաստանում Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը վերաբերող հարցեր։