Կարեն Վրթանեսյան. Գորբաչովն էլ դարձավ ԽՍՀՄ վերջին ղեկավարը
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Խորհրդային Միության ստեղծումից ի վեր (1922) այն ղեկավարել են պատերազմով անցած, պատերազմ վարած, երկրի կյանքը պատերազմական պայմաններում ղեկավարած անձինք. Լենինը, Տրոցկին, Ստալինը, Մալենկովը, Խրուշչովը։
Խրուշչովին փոխարինած Բրեժնևը նույնպես պատերազմի մասնակից էր, թեպետ, իհարկե, իր նախորդների համեմատ ավելի ցածր ռանգի (պատերազմը ավարտել էր գեներալ-մայորի կոչումով)։
Բրեժնևից հետո ԽՍՀՄ-ը ղեկավարած Անդրոպովը թեպետ անձամբ չէր մասնակցել երկրորդ համաշխարհայինի մարտերին, բայց թիկունքում ղեկավար պաշտոնների է եղել, նաև զբաղվել է պարտիզանական ջոկատների կազմակերպմամբ։ Այսինքն պատերազմական փորձ այսպես, թե այնպես ուներ։
Էլ չասեմ Հունգարիայում 1956 թվականի հակասովետական ապստամբությունը ճնշելը, ամենակարևորը՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն, նույն ինքը՝ ԿաԳեԲեն ղեկավարելը 1967–1982թթ.։ Ընդ որում հաշվի առեք, որ ՊԱԿ-ին էին ենթարկվում նաև ԽՍՀՄ սահմանապահ զորքերը։ Մի խոսքով, Անդրոպովն էլ էր ռազմաքաղաքական գործիչ։
Անդրոպովին փոխարինած Չեռնենկոն ընդամենը 1 տարի ու 1 ամիս է ղեկավարել Սովետը, ծանր հիվանդ վիճակում, իրեն կարելի է ընդհանրապես չհաշվել։
Չեռնենկոյին փոխարինած ԽՍՀՄ հաջորդ ղեկավարը՝ Միխայիլ Գորբաչովը, առաջինն էր, որը երբևէ որևէ առնչություն չէր ունեցել որևէ ուժային կառույցի հետ, բանակում չէր ծառայել, որևէ ռազմական գործողության չէր մասնակցել։
Ու նա էլ դարձավ ԽՍՀՄ վերջին ղեկավարը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան