Կորոնավիրուս. Մեծ Բրիտանիայում անցել են «Պլան Ա»-ին, դիմակները պարտադիր չեն
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համավարակի հետ կապված «Պլան Բ»-ով նախատեսված միջոցառումները կավարտվեն հաջորդ հինգշաբթի։ Այդպիսով կչեղարկվեն հանրային վայրերում դիմակների պարտադիր կրման ու կորոնավիրուսի դեմ պատվաստման անձանգիր ունենալու պահանջը։ BBC-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է արել այդ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Նա նաև նշել է, որ կառավարությունն անհապաղ հրաժարվելու է մարդկանց՝ տանից աշխատելու հորդորի քաղաքականութունից։ Ջոնսոնն ասել է, որ Մեծ Բրիտանիան վերադառնում է «Պլան Ա»-ին բուստերի ու այն բանի շնորհիվ, որ մարդիկ հետևել են «Պլան Բ»-ով նախատեսված միջոցառումներին ու սահմանափակումներին։
Այդ երկրի առողջապահության նախարարն էլ ընդգծել է, որ սա չպետք է համարել վերջնական հաղթանակ, քանի որ վիրուսն ու դրա շտամներն արմատախիլ անել հնարավոր չէ, ուստի պետք է սովորել ապրել կորոնավիրուսի հետ այնպես, ինչպես ապրում ենք գրիպի հետ։
Նա մարդկանց կոչ է արել հետևել վիրուսի կանխման ուղղությամբ քայլերը, թեստի դրական արդյունքի դեպքում ինքնամեկուսանալ, ինչպես նաև պատվաստվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան