
ԱԺ ՔՊ խմբակցությունը ՀՌՀ անդամ ընտրեց Հակոբ Մովսեսին և Արթուր Մանուկյանին
ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդհատեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստիննե Գրիգորյանի հետ հարցուպատասխանը և ամբիոնը տրամադրեց Նարեկ Բաբայանին Հեռուստատեսոության և ռադիոյի հանձնաժողովի անդամների քվերակության արդյունքները հրապարակելու համար։
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ Արթուր Մանուկյանը և Հակոբ Մովսեսին (Հակոբյան) qվեարկությանը մասնակցած ՔՊ 68 պատգամավորների քվեներով ընտրվել են Հեռուստատեսոության և ռադիոյի հանձնաժողովի անդամ:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մանուկյանը երկու կենսագրություն ունի. Լիլիթ Գալստյան
- Ցավի ցուցադրության սրահներ չպետք է բացեք, ես էլ այնտեղ ցավի ցուցադրության պոզաներ չպետք է ընդունեմ.ՀՌՀ թեկնածու Արթուր Մանուկյան