Ընտրվելու դեպքում հետ չեմ վերցնելու Արման Թաթոյանի՝ ՍԴ ներկայացրած դիմումները. ՄԻՊ թեկնածու
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի թեկնածության հարցը: Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Ք.Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ ընտրվելու դեպքում հետ չի վերցնելու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումները:
«Դա ունի հաստատության հեղինակությունը հաջորդ պաշտպանի կողմից չստվերելու տրամաբանական բացատրություն: Կարծում եմ՝ անկախ տարբեր հարցերի վերաբերյալ մեր հնարավոր տարբեր մոտեցումների, հաստատության ինստիտուցիոնալ զարգացումը շատ ավելի կարևոր նպատակ է»,- ասաց ՄԻՊ թեկնածուն:
Ք. Գրիգորյանը նշեց, որ ԶՈւ-ում կյանքի իրավունքի երաշխավորման, ոչ կանոնադրական հարաբերությունների, ծառայողների հոգեբանական վիճակի և այլ շատ հարցեր սպասում են իրենց մտածված, ռիսկերը գնահատված լուծումներին:
«Հավատում եմ, որ Զինված ուժերի բարեփոխումները կարող են լավ պահ ու առիթ լինել համակարգային այս խնդիրներին լուծումներ նախատեսելու համար հատկապես նկատի ունենալով, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները համակարգային առումով վեր հանել են մի շարք խախտումներ»,- ասաց նա:
Գործող Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այդ պաշտոնում է 2016 թվականից. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների կողմ՝ 96, դեմ 7 հարաբերակցությամբ ընտրվել էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։
ՀՀ-ում Պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով` Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջադրված թեկնածուներից: Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում:
Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը, եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա իր ընտրության հաջորդ օրը:
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբան. Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավել մնալ առանց աշխատանքի
- Արդյո՞ք ՄԻՊ թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է լսել Փաշինյանին, բայց անել այն, ինչն ինքն է մտածում
- ՄԻՊ ՔՊ թեկնածուն չի կիսում Ալեն Սիմոնյանի՝ Արման Թաթոյանի զեկույցները կասկածի տակ դնող մոտեցումները
- Իշխանությունը ՄԻՊ թեկնածու է առաջադրել Քրիստինե Գրիգորյանին, որովհետև առաջադրման առաջարկները մերժել են բոլոր բարձր հեղինակություն ունեցող իրավաբանները. Բաբայան
- ՔՊ-ն քվեարկությամբ ՀՀ ՄԻՊ թեկնածու առաջադրեց Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաների լոբբիստին
- Դուք երջանիկ անորոշության, կամ տեղեկատվական վաակումի մեջ եք գտնում. Արեգնազ Մանուկյանը՝ ՄԻՊ թեկնածուին
- ՄԻՊ թեկնածուն ներկայացրեց ԱԺ ամբիոնից ընդդիմությանը վիրավորելու Փաշինյանի վարքագծի դեմ պայքարի տեսլականը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան