Շահեն Հարությունյան. Դատարանում վերահաստատելու եմ քաղաքական դիրքորոշումներս՝ Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասի և նրա դավաճանությունների մասին
Քաղաքական ֆործիչ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը երեկոյան գֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Քիչ առաջ հրավիրվել էի ոստիկանություն:
Պարզվում է, որ կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից, քանի որ իրեն մեղադրել եմ ազգակործան լինելու և հայրենիքի դավաճանություններ իրականացնելու մեջ: ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության նախաձեռնությամբ նյութեր են նախապատրաստվում իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու համար: Քրեական գործի հարուցման հիմք է հանդիսանալու «անձի հանրային գործնեությամբ պայմանավորված առերևույթ ծանր վիրավորանք պարունակող հրապարակում կատարելը»:
Ահա, թե ինչ է լինում, երբ երկիրը վստահվում է մի աթոռապաշտ դավաճանի, ով խայտառակ կապիտուլացիայի է ենթարկում պետությունը և այդքանից հետո կրկին վերարտադրվում է՝ ստանձնելով երկրի ղեկավարումը:
Նիկոլ Փաշինյան ազգադավը շատ լավ գիտի, որ նման քրեական գործերով հաստատ ինձ չեն կարող լռեցնել: 14 տարեկանից լինելով քաղաքական պայքարի մեջ՝ բազմաթիվ անգամներ եմ ենթարկվել քաղաքական մոտիվներով քրեական հետապնդումների, և, հատկանշական է այն, որ որոշ անգամներ Ն. Փաշինյանն անձամբ է ոստիկանության բաժանմունքում ականատես եղել իմ քամահրական վերաբերմունքին՝ ինձ ուղղված սպառնալիքների նկատմամբ:
Ինչպես հիմա, այդպես էլ դատարանում վերահաստատելու եմ իմ քաղաքական դիրքորոշումներն ու գնահատականները՝ Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասի և նրա կատարած հայրենիքի դավաճանությունների մասին»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին ազգակործան պատուհաս է որակել նրա քաղաքական կնքահայարը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ազգակործան դավաճան». Ֆեյսբուքյան ֆլեշմոբ
- Լևոն Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. Մուսինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան