Հասարակությանը պառակտելու գործունեության մեջ շատ մեծ դերակատարում ունի այսօրվա իշխանությունը. Օհանյան
«Պատերազմից առաջ, հետո առաջացած կարևորագույն խնդիրներից է հասարակության պառակտումը: Հասարակությանը պառակտելու, մասերի բաժանելու գործունեության մեջ շատ մեծ դերակատարություն ունի այսօրվա քաղաքական իշխանությունը»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ միասնականության գաղափարը, որը հայ ժողովրդին ամբողջ պատմության ընթացքում ուղեկցել է, վերջին տարիների ընթացքում քայքայվել է, դա չի երևացել նաև պատերազմի ընթացքում, որի ժամանակ այսօրվա քաղաքական իշխանությունը չկարողացավ համախմբել հայ ժողովրդին:
«Այսօրվա իրավիճակը պառակտման տեսանկյունից կարող եմ բնութագրել երեք բառով՝ հատվածականացում, որակազրկում, այն կարևոր արժեքների, որոնք ձեռք ենք բերել վերջին 30 տարիների ընթացքում, պետական ամբողջ ռեսուրսի, պետականության ուժային բոլոր կառույցների, բյուջետային բոլոր հատկացումների ուղղություն այդ մասնատումը և որակազրկումը շարունակական դարձնելու համար»,- ասաց Ս.Օհանյանը:
Խոսելով լրատվական դաշտի մասին, նրա կարծիքով, բոլորի ցանկությունն այն է, որ ունենան ծրագրավորված գործունեություն առկա բոլոր թերությունները վերացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիության վերաբերյալ դատարանի որոշման ջատագովը ձեր Սասուն Խաչատրյանի հայրն է. Վարդևանյան
- «Հայր մեր»-ն ասելո՞վ էիք Արցախը հանձնում, Ղազանչեցոցի խաչը թուրքերի ոտքերի տակ դնում․ Ագնեսա Խամոյան
- ՔՊ կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մանուկյանը երկու կենսագրություն ունի. Լիլիթ Գալստյան
- ՀՌՀ անդամի թեկնածու Արթուր Մանուկյանն իրեն համեստ մարդ է համարում և չպատասխանեց Լիլիթ Գալստյանի հարցին
- Հետաքրքիր կլիներ լսել ձեր կարծիքն առաջին նախագահի՝ «ազգակործան պատուհաս» ձևակերպման վերաբերյալ. Վարդևանյանը՝ Հակոբ Մովսեսին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին