Սոչիում նախազգուշացրել են փոթորիկի վտանգի մասին
Սոչիի լեռներում հունվարի 22-24-ը սպասվում է առատ ձյուն։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Սոչիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունը։
«Փոթորիկի մասին նախազգուշացման համաձայն, հունվարի 22-ին, 23-ին և 24-ի ցերեկը լեռնային առողջարանային հատվածում սպասվում են տեղումներ ձյան տեսքով։ Քաղաքային իշխանությունը Սոչիի բնակիչներին, զբոսաշրջիկներին խորհուրդ չի տալիս ձյան ժամանակ լեռներ գնալ»,-նշում է աղբյուրը։
Քաղաքապետարանը մարդկանց հորդորում է այդ օրերին մեքենաները չկայանալ գովազդային վահանակների, սյունների, ինչպես նաև ծառերի մոտակայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին