Կոճապղպեղի օգտակար հատկությունները
Կոճապղպեղի առողջարար կողմերին կատարած անդրադարձում «steptohealth.ru» կայքը նշում է, որ իր բուժական հատկանիշներով հայտնի կոճապղպեղը հիմնականում կապված է կանանց առողջության հետ: Ըստ աղբյուրի՝ կոճապղպեղը կարող է տաքացնել ոտքերը, երբ ցուրտ է, կարող է բարձրացնել լիբիդոն , կանխել սրտխառնոցը` հղիության ընթացքում, արագացնել նյութափոխանակությունը և ոչ միայն:
Աղբյուրն առանձնացրել է կոճապղպեղի հետևյալ օգտակար հատկությունները.
1. Կոճապղպեղը բնական հակաբորբոքային և ցավազրկող միջոց է:
2. Այն նպաստում է մարսողությանը:
3. Վերացնում է կոկորդի ցավը:
4. Օգնում է սրտխառնոցի առկայության պարագայում:
5. Ջերմացնող հատկություն ունի:
6. Խոչընդոտում է սրտանոթային հիվանդությունների առաջացմանը, բարելավում է արյան շրջանառությունը:
Ինչպե՞ս կարելի է ընդունել կոճապղպեղը: Ըստ աղբյուրի՝ կարելի է կոճապղպեղի արմատներն անցկացնել քերիչով և ավելացնել սննդի մեջ: Տաքանալու լավ միջոց է կոճապղպեղի թուրմը: Խանութներում հնարավոր է նաև գտնել կոճապղպեղի «կոնֆետ» տարբերակը, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ դրանց մեջ շաքարավազի պարունակություն կա: Կան նաև կոճապղպեղից ստացված եթերայուղեր, որոնք հարմար են մերսման ժամանակ օգտագործման համար:
Աղբյուրը նշում է, որ կոճապղպեղը կարելի է ավելացնել կարկանդակների, թխվածքների, և այլ տարատեսակ խմորեղենների մեջ, ինչը հյութալիություն և թարմություն կհաղորդի սնունդին: