Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ երկխոսության. Գերմանիայում Ուկրաինայի դեսպան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը։
Դիվանագետը նշել է, որ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ, սակայն Մոսկվան մերժում է Կիևի պարզած ձեռքը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հանդիպման որևէ նախապատրաստական աշխատանք չի կատարվում, միայն առկա է «Ուկրաինայի կողմից Մինսկի համաձայնագրերի չկատարում»։
Դեսպան Մելնիկը կարևորել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անձամբ հանդես գա Դոնբասի հարցով «նորմանդյան ձևաչափի» վերականգնման գործում։ Հիշեցնենք, որ նորմանդյան քառյակում ընդգրկված են Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան, Ֆրանսիան։
Դեսպանը կրկին կոչ է արել Գերմանիայի կառավարությանը վերանայել իր դիրքորոշումը զենքի մատակարարման հարցում և նշել, որ Ուկրաինան «անխոնջ կհորդորի դաշնային կառավարությանը և ընդդիմությանը պաշտպանական զենք մատակարարել Ուկրաինային»։
Միաժամանակ Մելնիկը հավելել է, որ առաջին հերթին Ուկրաինային անհրաժեշտ են «100.000 սաղավարտներ և զրահաբաճկոններ» կամավորների համար:
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Ռուսաստանը երբեք չի սպառնացել Ուկրաինային
- Էրդողան. «Ճիշտ չենք համարում Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ընթացող զարգացումները»
- ՌԴ-ի համար Ուկրաինայի հետ իրավիճակը կարգավորելու երկու ճանապարհ կա․ Էնթոնի Բլինքեն
- Քաղաքագետ. Եվրոպական ուտոպիան այսօր անպաշտպան է՝ Ուկրաինան վկա
- Սպիտակ տուն. Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակում գործել Ուկրաինայի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան