Իրանը Ռուսաստանի հետ քննարկում է Բուշերում ԱԷԿ-ի նոր բլոկներ կառուցել
Իրանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում Բուշեր քաղաքում ԱԷԿ-ի նոր բլոկների կառուցման շուրջ, հայտնում է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Թեհրանն ու Մոսկվան բանակցում են Բուշերի ատոմակայանում նոր բլոկների կառուցման շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։
Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ նախագիծը համապատասխանում է միջուկային էներգիայի օգտագործման միջոցով առնվազն տասը հազար մեգավատ էլեկտրաէներգիա արտադրելու Իրանի ծրագրին:
«Մոտ ապագայում մենք ակնկալում ենք պատվիրակությունների փոխանակում՝ նոր նախագծեր իրականացնելու համար»,- ասել է Քամալվանդին։
Նրա խոսքով՝ ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ ծրագրված նախագծերից մեկն Իրանին կարժենա մոտ հինգ միլիարդ դոլար։
Արդեն մի քանի տարի է, ինչ երկու պետություններն աշխատում են ատոմային էներգետիկայի զարգացման ամենամեծ նախագծի՝ Բուշերի ատոմակայանի էներգաբլոկների կառուցման վրա։ Ռուսաստանի մասնակցությամբ ավարտված ատոմակայանի առաջին բլոկը Իրանի ազգային էներգահամակարգին միացվել է 2011 թվականի սեպտեմբերին։ Ընթանում է երկրորդ էներգաբլոկի շինարարությունը և կնքվել է երրորդ էներգաբլոկի կառուցման պայմանագիր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան