Իրանի «Արաս» ազատ գոտուց արտահանվել է 665 մլն դոլարի ապրանք․ հիմնական ուղղություններից եղել է նաև Հայաստանը
Իրանի «Արաս» ազատ գոտու գործադիր տնօրենը հայտարարել է, որ այս գոտուց արտահանվել է 665 մլն դոլարի ապրանք, գրում է ParsToday-ը։
«Արաս» ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանն այսօր ԻՌՆԱ-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին տարիներին այս գոտուց արտահանման աճին, ասել է. «Վերջին տասը ամսում «Արաս» ազատ գոտուց արտահանվել է 665 մլն դոլարի ապրանք»։
Նա հավելել է. ««Արաս» ազատ գոտուց արտահանման հիմնական ուղղությունները եղել են Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրաքը, Հայաստանը, Վրաստանը, Աֆղանստանը, Ղազախստանը և Գերմանիան»։
Նարիմանը նշել է. «Այս գոտուց իրականացվում է վերջնական արտահանում, ներքին ապրանքների արտահանում, վերաարտահանում և ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ, այս տարի ազատ գոտուց արտահանումն աճել է 22 տոկոսով»։
«Արաս» ազատ գոտին գտնվում է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում:
Ըստ Իրանի ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղարության տվյալների՝ «Արաս» ազատ գոտին «Քիշ» ազատ գոտուց հետո երկրորդն է՝ զարգացած և ընդլայնվող ազատ գոտիների թվում:
«Արաս» ազատ գոտին գտնվում է Ադրբեջանի և Հայաստանի հետ Իրանիս ահմաններին և իր կլիմայական և աշխարհագրական դիրքի ու զբոսաշրջային գրավչությունների շնորհիվ դարձել է երկրի զբոսաշրջային ուղղություններից մեկը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները