ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերն արդիականացնում են իրենց սպառազինությունը
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի փոխհրամանատարն ընդգծել է, որ «իրանցի մասնագետների և պաշտպանական արդյունաբերության անձնակազմի օգնությամբ, կանխարգելիչ և պաշտպանական ռազմավարության նպատակով, ռազմաօդային ուժերն արդիականացնում են իրենց սպառազինությունը»: Այս մասին գրում է ParsToday-ը։
Բրիգադի գեներալ, օդաչու Մեհդի Հադիյանը շաբաթ օրը Իմամ Ալիի ռազմական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Իրանի իսլամական հանրապետության բանակում և այլ զինված ուժերում անձնազոհության և նահատակության մշակույթը պատճառ դարձավ, որ Իրանի դեմ Իրաքի բաասական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմի արբազան պաշտպանության ութ տարիներին ձևավորված հավասարումներն այժմ փոփոխվեն»:
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի փոխհրամանատարը նշել է, որ պատերազմի սկզբից և պարտադրված պատերազմից հետո բանակի ռազմաօդային ուժերը միշտ արդյունավետ ներկայություն են ունեցել ժողովրդի կողքին՝ ներառյալ ջրհեղեղների, երկրաշարժերի և կորոնավիրուսային համաճարակի ամենադժվար պայմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են