Ներսես աբեղա Հարությունյան. ԱՄՆ մեկնելու համար բողոքի ակցիան տառապանք պատճառելու չափ ողբերգական է
Ներսես աբեղա Հարությունյանը, որ հոգևոր ծառայություն է իրականացնում Դադիվանքում, գրում է .
«ԱՄՆ. մեկնելու համար բողոքի ակցիան տառապանք պատճառելու չափ ողբերգական է, հատկապես, երբ նայում ես Դադիվանքից։ Առհասարակ «լքելու որշումը» խնդրին լուծում չի տալիս, այլ խորացնում է ճգնաժամը՝ կենցաղային և հոգևոր։ Պահպանելու և թողնելու միջև է կայանում երջանիկ կամ պայծառ ապագայի հնարավորությունը։
Հ. Գ. Կատուների հանդեպ իմ հոգատարությունը չարացրել էր կուսակցա-կրոնական ինչ-ինչ «սատարիչների»)))), մինչդեռ սոսկալի իրականության մեջ փոքրիկ ուրախություններն ու ժպիտները ևս կարող են ինչ-որ լավ բանի սկիզբ դառնալ։ Այս անհանդուրժող ու չարացած ամենաթողությունն է նման դառը օրինաչափություններ ստեղծում։
Հ.Գ. Ապագան երբեք պայծառ չի լինում։ Պայծառ է ներկան, երբ կամք ու հավատ ունես սիրելու Հայրենիքդ՝ հատկապես վիրավոր ու արնահոսող հայրենիքդ։
Աստված պահապան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան