«Հրապարակ». Պալաչը Ռոմանոս Պետրոսյանի հետ լարվածության պատճառով կորցրել է բիզնեսը
«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի միջև հետընտրական լարվածության պատճառով գործարարը կորցրել է բիզնեսը՝ զրկվել է Աբովյան-Երևան տրանսպորտային գծի սպասարկումից, որը «Քինգ դե լյուքս» ընկերությունն իրականացնում էր 261 համարի ավտոբուսներով։
Գրել էինք, որ Աբովյանում ՏԻՄ ընտրություններից և ՔՊ-ի պարտությունից հետո «ռազբորկաներ» են սկսվել՝ Պալաչը, որը հավակնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնին, ձախողման համար մեղադրել է Ռոմանոս Պետրոսյանին՝ ասելով, որ սխալ էին Պաշի թեկնածությունն առաջադրելը և մարզում ֆեոդալական կարգեր հաստատելու փորձերը։ Ռոմանոսն էլ որոշել է նրան պատժել․ իր ընկերոջ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի միջոցով թիվ 261 երթուղային գծի համար մրցույթ են հայտարարել ու Պալաչին չեն տեղեկացրել։ Մրցույթը շահել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը։
Ուշագրավ է, որ գիծը դեռևս չի գործի, քանի որ շահող ընկերությունը նոր պետք է ավտոբուսներ ձեռք բերի։ Մինչդեռ Ռոմանոս Պետրոսյանը 2020-ին Պալաչին համոզել էր, որ ներդրում անի՝ գիծը կտան իրեն, և նա 650 հազար եվրոյի ավտոբուսներ էր ձեռք բերել։ ՏԿԵ նախարարությունից ասել են, որ կարող են գիծը սպասարկել, մինչև մրցույթում շահած ընկերությունն ավտոբուսներ գնի, սակայն նա չի համաձայնել, և հունվարի 17-ից 261 համարն այլևս չի աշխատում։ Պալաչը հեռացել է Հայաստանից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան