Ղազախստանում անկարգությունների գործով 728 մարդ են կալանավորել
Ղազախստանում զանգվածային անկարգությունների ու ահաբեկչական գործողությունների փաստով հարուցված քրեական գործերի շրջանակում կալանավորվել է ավելի քան 780 մարդ։ Նման տվյալներ է հրապարակել «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ըստ աղբյուրի, այս պահին քննչական-օպերատիվ խմբերը քննում են 819 քրեական գործ, որից 45-ը ահաբեկչությանն են վերաբերում, 36-ը՝ զանգավածային անկարգություններին, 15-ը՝ սպանություններին։
Քննվում են նաև գողություններին, առևանգումներին, զենքի գողությանը, ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ քրեական գործեր։
Այս գործերով ձերբակալվել է 970 կասկածյալ, նրանցից 782-ը դատարանի որոշմամբ կալանավորվել են, 29-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։
Կալանավորվածների մեծ մասը, Ղազախստանի դատախազության ներկայացուցչի փոխանցմամբ, անցնում են ահաբեկչության ու զանգվածային անկարություններին վերաբերող գործերով։
Հարակից հրապարակումներ`
- Նազարբաևը հայտարարել է, որ ներկայումս գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում
- Նազարբաևի մահվան մասին հայտարարությունների հետքերով
- Ալմաթիում Նազարբաևից ոչինչ չի մնացել
- Ժիրինովսկին ենթադրում է՝ Նազարբաևը մահացել է, նրան հուղարկավորել են
- Ղազախստանի երեք շրջաններում շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները
- Դեռ վաղ է խոսել Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
- Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադարձել են հայրենիք
- Զախարովան Էրդողանի խորհրդականին կոչ է արել Ղազախստանի թեմայով չմտածված հայտարարություններ չանել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին