Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Պուտինի հետ
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական էջը։
Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններով արձանագրված պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտները, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցեր։
Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջոցով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։
Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ներկայիս նախագահությունը՝ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները։
Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը հակիրճ տեղեկացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան