22.01.2022. Հայաստանում երկրորդ օրն է՝ կորոնավիրուսից մարդ չի մահանում
Արդեն երկրորդ օրն է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքվ մահվան դեպքեր չեն գրանցվում։
Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, անցած մեկ օրվա ընթացքում կատարվել է 5812 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուս է հաստատվել 940 մարդու մոտ։ 7 242 հիվանդ գտնվում է բուժման ընթացքում։
Ըստ պաշտոնական տվյալների, համավարակից ի վեր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 350 897 դեպք։
Կորոնավիորւսի հետևանքով մահացել է 8026 մարդ։ Եվս 1520 հիվանդ մահացել է այլ հիվանդություններից։
Հարակից հրապարակումներ`
- 20.01.2022. Կորոնավիրուսի 621 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
- 19.01.2022. Կորոնավիրուսի 563 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 քաղաքացի
- 18.01.2022. Կորոնավիրուսի 360 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի