Ռուս տիեզերագնացին ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել
Ամերիկայի Միացյալ Նահանգներն առանց բացատրության վիզա չի տրամադրել ռուս տիեզերագնաց Նիկոլայ Չուբին։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
«Տիեզերագնաց Նիկոլայ Չուբին, ում թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան նախատեսված է 2023 թվականի գարնանը, առանց բացատրության մերժել են ԱՄՆ մուտքի վիզա տրամադրել»,- ասել է աղբյուրը։
Նա պարզաբանել է, որ բոլոր ռուս տիեզերագնացները Միջազգային տիեզերակայան թռիչքներից առաջ ավանդաբար վերպատրաստում են անցնում Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնում:
«Ռոսկոսմոսը» չի մեկնաբանել ռուս տիեզերագնացին վիզա չտրամադրելու մասին տեղեկությունը։
Նիկոլայ Չուբը միացել է Ռուսաստանի տիեզերագնացների կորպուսին 2012 թվականին, նա դեռ թռիչքի փորձ չունի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ փորձառու տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոյի և մեկ այլ նորեկ Անդրեյ Ֆեդյաևի հետ նա նշանակվել է «Սոյուզ ՄՍ-23» տիեզերանավի անձնակազմում, որը կայան կմեկնի 2023 թվականի գարնանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան