Ադրբեջանցի զինծառայողը զինվորական հոսպիտալի շենքից ցած է նետվել ու մահացել
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել հոսպիտալում։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ժամկետային զինծառայող Ռամիլ Ռզագուլիևը զորակոչվել է պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության Բինագադայի շրջանային վարչություն։ Այսօր՝ հունվարի 22-ին հոգեկան խնդիրների պատճառով նա տեղափոխվել է հիվանդանոց։
Ժամը 11:10-ի սահմաններում զինծառայողը, խուսափելով բժշկական զննությունից ու դեղորայքի ընդունումից, բարձրացել է կառուցվող զինվորական հոսպիտալի շենքի վերջին հարկ և ցած նետվել, ինչի հետևանքով մահացել է։
Հարուցվել է քրեական գործ, իրականացվում է քննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները