Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին տեսաբացիկով դիմել է հայաստանյան հանդիսատեսին
Իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հունվարի 26-ին «Դվին Մյուզիք հոլում» ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երաժիշտներն ունկնդրին կպարգևեն իտալա-արգենտինյան երաժշտության երեկո։
Համերգի ընթացքում կհնչեն Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանգենիտիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ողջունելով հայ երաժշտասերներին, հրավիրում է «La Nuova Dolce Vita» խորագրով համերգին։ Համերգին ելույթ կունենա նաև մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը։
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի տեսաբացիկը՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին