Փարիզյան ահաբեկիչներից չորսի մասին ԱՄՆ հատուկ ծառայությունները տվյալներ են ունեցել
Փարիզում մի քանի ահաբեկչություններ իրականացրած յոթ գրոհայիններից չորսի տվյալները եղել են ԱՄՆ հատուկ ծառայությունների TIDE բազայում:
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ԱՄՆ հակաահաբեկչական ազգային կենտրոնում գրանցված է 1.1 մլն անուն, որից 25 հազարը ԱՄՆ բնակիչներ են: Աղբյուրը նշում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչություն իրականացրած 7 անձանցից որևէ մեկը ԱՄՆ-ի հետ որևէ կապ չունի:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Փարիզում իրականացրած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 129 մարդ, 300-ը վիրավորվել է: Յոթ ահաբեկիչներից վեցն իրենց պայթեցրել են:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան