Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը շարունակում է նվազել
2021 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 6 մլրդ 848.4 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2%-ով։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) 11 ամիսներին արտադրել է 1 մլրդ 679.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 31․6%-ով։
Ըստ վիճակագրության՝ 38.9%-ով նվազել է հողմային էներգիայի արտադրությունը՝ կազմելով 1.1 մլն կՎտ ժամ։ 2020 թվականի հունվար-նոյեմբերին հողմային էներգիայի արտադրությունը կազմել է 1.8 մլն կՎտ ժամ։
Ինչ վերաբերում է ՋԷԿ-երի արտադրությանը, ապա 2021 թվականի հունվար-նոյեմբերին այն ավելացել է 5.1%-ով և կազմել 3 մլրդ կՎտ ժամ, իսկ ՀԷԿ-երի արտադրությունը՝ 25.5%-ով և կազմել 2 085.4 մլն կՎտ ժամ։
2021թ-ի 11 ամիսներին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 82.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2020 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4.2 անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան