Հայկական օճառների արտադրությունն աճել է
Հայաստանում օճառի և լվացող միջոցների արտադրությունն աճել է։ Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2021 թվականի հունվար-նոյեմներին Հայաստանում արտադրվել է 714.1 տոննա օճառ՝ 2020 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22%-ով։
Նշենք, որ 2020 թվականի 11 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 585.3 տոննա օճառ:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 29.1%-ով ավելացել է նաև լվացող և լվացքի միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2021թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 5 876.2 տոննա լվացող և լվացքի միջոցներ, իսկ 2020թ-ի նույն ժամանակահատվածում՝ 4 550.1 տոննա: