Արփի Դավոյանը նպաստում է Կարմիր գրքում հայտնված բույսի ոչնչացմանը
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան story բաժնում 17 ժամ առաջ մի լուսանկար է հրապարակել, որտեղ ծաղկամանում «դեղին ձնծաղիկ» է։ Ենթադրվում է, որ ծաղիկները կամ օրենսդիր մարմնի իշխանական ներկայացուցչին նվիրել են, կամ էլ ինքն է գնել։
Լուսանկարի հրապարակման մեջ արտառոց որևէ բան չէր լինի, եթե մի քանի օր առաջ Շրջակա միջավայրի նախարարությունը հատուկ հաղորդագրություն տարածած չլիներ՝ իրազեկելով, որ այդ ծաղիկը գրանցված է Կարմիր գրքում՝ Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ։
Նախարարությունից հիշեցրել էին, որ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։
Գնելով Կարմիր գրքում գրանցված ծաղիկը՝ պատգամավոր Արփի Դավոյանը փաստորեն նպաստում է դրա ոչնչացմանը։