Լեհաստանում այսօր նշում են պապիկների օրը
Լեհաստանում հունվարի 22-ին նշում են պապիկների օրը։ Դրա նախորդ օրը՝ հունվարի 21-ին թոռնիկները շնորհավորում են տատիկներին՝ նրանց տոնի առթիվ։ Տատիկների օրն այդ երկրում նշում են 1964 թվականից սկսած։ Այս մասին գրում է Calend.ru-ն։
«Մեզանից շատերը ուրախությամբ, երանությամբ, հաճույքով, նաև տխրությամբ է հիշում մանկության օրերը, որոնք անցկացրել ենք պապիկների ու տատիկների հետ։ Չէ՞ որ հենց նրանք են մեր մանկությունը լցրել ջերմությամբ, դիրով, հոգատարությամբ, խորհուրդներով ու աջակցությամբ»,-նշում է աղբյուրն ու մանրամսնում, որ այս տոներին թոռնիկնեն այցելում են իրենց տատիկ-պապիկներին, շնորհավորում նրանց, ծաղիկներ նվիրում։
Լեհաստանում անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ լեհերի 60 տոկոսը կարծում է, որ իրենք բարոյական սկզբունքները, կրոնական համոզմունքները ձևավորվել են տատիկների հետ փոխհարաբերությունների արդյունքում։