Ամիր Աբդոլլահյան. Իրանը և Ռուսաստանը կունենան գերազանց մակարդակի համագործակցություն
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Մոսկվայում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը, Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր փուլում սպասվում է գերազանց համագործակցություն»:
ParsToday-ը գրում է, որ Ամիր Աբդոլլահյանն, ով Իրանի նախագահին ուղեկցում էր Մոսկվա կատարած այցի ընթացքում, հինգշաբթի օրը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հանդիպումից հետո արված թվիթերյան գրառման մեջ Աբդոլլահյանը նշել է. «Կարևոր քննարկում ունեցանք պարոն Լավրովի հետ՝ երկու երկրների համագործակցության, Իրանում նոր ատոմակայանների կառուցումն արագացնելու, երկու երկրների նախագահների վերջին պայմանավորվածությունների լույսի ներքո համագործակցության համակողմանի զարգացման և հյուպատոսական հարցերին ուշարդություն դարձնելու շուրջ»:
Հանդիպմանն Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումներն ընդգծելով երկու երկրների հարաբերությունների ճանապարհային քարտեզի վերջնական մշակման անհրաժեշտությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները