Եվրոպայի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք է դարձել Լիտվայի Կաունաս քաղաքը
Լիտվայի Կաունաս քաղաքը 2022 թվականին պաշտոնապես դարձել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
ELTA պորտալի փոխանցմամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Օդրի Ազուլեն հայտնել է, որ Կաունասում կանցկացվի հանդիսավոր արարողություն՝ 2022 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի իրավունքը ստանձնելու կապակցությամբ։
«Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հրավերով «Կաունաս և Կաունաս տարածաշրջան՝ 2022 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» նախագծի բացմանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չեղարկել են իրենց այցերը COVID-19-ի պատճառով, նրանք միջոցառման մասնակիցների և կազմակերպիչների հետ կխոսեն տեսաուղերձի միջոցով»,- նշվում է հաղորդագրությունում։
Հանգստյան օրերին Կաունասում տեղի կունենան ավելի քան 100 տարբեր մշակութային միջոցառումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան