Թաթոյան. Հոգեկան խնդիր ունեցող անձանց փաթաթել են սառը ջրով թրջված սավանով
Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման մեխանիկական միջոցներ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հոգեբուժարաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին զեկույցը։
«Մասնավորապես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է չոր փաթաթում և թաց փաթաթում, որն իրենց ներկայացնում է սառը ջրով թրջված սավանով փաթաթում։ Նման պրակտիկան խիստ անթույլատրելի է»,-ասաց Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես օգտագործվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում։
Արման Թաթոյանն ընդգծեց, որ հոգեբուժարաններում, հոգեկան առողջության կենտրոններում առանձնացված չեն ֆիզիկական զսպման միջոցների կիրառման համար առանձնացված սենյակներ, այն իրականացվել է ընդհանուր սենյակում այլ խնամարկյալների ներկայությամբ։
«Սա միջազգային չափանիշների, նաև մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,-ասաց նա։
Պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն ուսումնասիրել են զսպման միջոցների հաշվառման մատյանները, տեսել են, որ զսպման միջոցների կիրառումը չի արձանագրվում։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյան. Մարդիկ նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ
- Մեկուսացում, անփույթ վերաբերմունք, անուշադրություն. Ի՞նչ խնդիրների են բախվում հոգեկան խնդիր ունեցողները Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան