Իրանում բարեկարգվել է հայկական եկեղեցի, որը Բուշեհր քաղաքի կարևոր և նշանակալի պատմական հուշարձաններից է
Իրանի հարավ-արեւմտյան Բուշեհր նավահանգստային քաղաքում հայկական եկեղեցի (Gregorian Church) է բարեկարգվել, հայտնում է Tehran Times-ը` փոխանցում է Pasttoday-ը։
Ավարտվել է հայկական տաճարի տարածքի բարեկարգման և մաքրման ծրագիրը, և այժմ տեղական իշխանությունները նախատեսում են մոտ ապագայում պատմական հուշարձանը բացել այցելուների համար։
Վերակառուցվել են վանքի հին կառույցը, բակը եւ այլ տարածքներ։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում տաճարի տարածքում գտնվող տապանաքարերի փաստագրման ուղղությամբ։
Հոդվածում նշվում է, որ Բուշեհրի հայկական եկեղեցին նավահանգստային քաղաքի կարևոր և նշանակալի պատմական հուշարձաններից է։
«Իրանը տուն է բազմաթիվ եկեղեցիների, մատուռների եւ տաճարների համար: Արեւելյան Ադրբեջանի եւ Արեւմտյան Ադրբեջանի նահանգների Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս եւ Ձորձոր (Զորզոր) եկեղեցիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում էին ընդգրկվել 2008 թվականին»,- ասվում է հրապարակման մեջ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս հուշարձանները որպես հայկական ճարտարապետության ակնառու նմուշներ է որակել։
Բուշեհրի հայկական եկեղեցին կառուցվել է Ղաջարների դինաստիայի օրոք (1795-1925) Ավադյանների ընտանիքի կողմից, որը նավահանգստային քաղաքի նշանավոր հայ ընտանիքներից էր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները