Լատվիայի ՆԳՆ-ն ցանկանում է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը Բելառուսի հետ սահմանին
Լատվիայի և Բելառուսի սահմանին արտակարգ դրության ռեժիմը նախատեսվում է երկարաձգել մինչև մայիսի 10-ը՝ համաձայն Լատվիայի ՆԳՆ-ի կողմից պատրաստված արտակարգ դրության մասին կարգադրության փոփոխությունների։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Փոփոխությունների մեջ ասվում է, որ անցած տարվա օգոստոսի 10-ից մինչև այս տարվա հունվարի 20-ը դադարեցվել է 4962 անձի կողմից պետական սահմանի ապօրինի հատումը։ Դեկտեմբերի 13-ից ավելացել է սահմանն ապօրինի հատելու փորձ կատարողների թիվը, մասնավորապես, այդ ընթացքում կասեցվել է 2043 մարդու սահմանն անցնելու փորձ։
«ՆԳՆ-ն անհրաժեշտ է համարում մինչև մայիսի 10-ը երկարաձգել արտակարգ դրությունը Բելառուսի հետ սահմանին»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան