«Փաստ». Գյուղատնտեսության նախարարություն չկա, էկոնոմիկայի նախարարությունն էլ «շուլուխ» անելով է զբաղված
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, գարնանացանի շեմին բավականին լուրջ խնդիրներ կան գյուղատնտեսության ոլորտում՝ հատկապես սերմացուների ձեռքբերման հարցի հետ կապված։ Բանն այն է, որ այս օրերին շուկայում առկա սերմացուն՝ հիմնականում հացահատիկը և կարտոֆիլը, բավականին բարձր գին ունեն և ուղղակի հասու չեն գյուղատնտեսությամբ իրենց հանապազօրյա հացը վաստակող մեր հայրենակիցներից շատերի համար։
Մասնագետների դիտարկմամբ, բավականին հողատարածքների ճակատագիրն անորոշ է, քանի որ մարդիկ ի վիճակի չեն լինելու ցանք կատարել։ Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ գյուղատնտեսության նախարարություն չկա, ոլորտով զբաղվող էկոնոմիկայի նախարարությունը «շուլուխ» անելով է զբաղված, իսկ գյուղացին փաստացի կանգնած է լուրջ փաստի առաջ։ Եվ ոչ միայն սերմացուի հարցում...»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան