
«Առաջին անգամ փախել է վարչապետի, երկրորդ անգամ՝ նախագահի պաշտոնից»
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, արձագանքելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին, գրում է.
«Առաջին անգամ փախել է վարչապետի, երկրորդ անգամ՝ նախագահի պաշտոնից։ Անձնական հարցերը լուծված են, բիզնեսը կազմակերպված, շահերն իրացված։ Հայաստանն այլևս իրեն պետք չէ։
Թշնամիների խամաճիկը մասնակցեց Հայաստանի կործանմանը՝ փախավ փլատակների տակ չմնալու համար։ Մնալու է անհիշատակ և անիծված․ սա և սրա նման բոլոր մեծ ու փոքր թշնամիները նույն ճակատագրին պետք է արժանան»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբան. Առանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող
- Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան. Արամ Վարդևանյան