Փաշինյանը շարունակում է խուսափել լրագրողների հետ ուղիղ շփումից
Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը, որ ամեն առիթով սիրում է խոսել Հայաստանի «ժողովրդավարական առաջընթացից», տևական ժամանակ է՝ խուսափում է շփվել նախկին գործընկերների՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
Վաղը երեկոյան նա պատրաստվում է ասուլիս տալ, իհարկե, իր սիրած ոճով՝ ֆեյսբուքի միջոցով։
«Ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
Լրատվամիջոցները և հասարակական կազմակերպություններն այսօր մինչև ժամը 20.00-ն իրենց հարցերը կարող են ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին։
Հարցուպատասխանի տևողությունը՝ մոտ 2 ժամ»,-գրել է նա։
Կառավարությունից էլ մանրամասնել են հարց տալու կանոնները. «Խնդրում ենք Վարչապետին ուղղված հարցերն ուղարկել լրատվամիջոցի պաշտոնական ձևանմուշով (word տարբերակով)՝ նշելով լրագրողի անունը և ազգանունը: Այլ տարբերակով ուղղված հարցերը չեն ընդունվելու:
Խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ յուրաքանչյուր լրատվամիջոցից պետք է ներկայացնել միայն մեկ հարց»։
Ի դեպ, տարեմուտին էլ Փաշինյանը չհանդիպեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, ինչն ավանդաբար անում էին նախկին ղեկավարները։ Լրագրողների հետ հանդիպումներ չունեցան նաև ԱԳՆ-ում, ՊՆ-ում ու այլ գերատեսչություններում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան