Իրավաբան. Առանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից:
Համաձայն ՀՀ սահմանադրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 30 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Հանրապետության նախագահն ընտրվում է ԱԺ կողմից:
Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։
Ի դեպ, առանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող: Անհրաժեշտ ձայների թիվը 107 պատգամավորի դեպքում կազմում է 80,25~81»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան