Դառնալու եք ՔՊ-ի ՄԻՊ-ը, ոչ թե ՀՀ-ի. Աննա Գրիգորյանը՝ ՄԻՊ թեկնածուին
«Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը շատ բարձր հեղինակություն ունի։ Դա նաև պաշտպանի գործունեության արդյունք է, վերջինիս սկզբունքայնության հետևանքով է ձևավորվել այդ հանրային հարգանքն ու ակնածանքն ինստիտուտի նկատմամբ»,- ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանի ընտրության հարցի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ կցանկանար ՄԻՊ թեկնածուից լսել տրված հարցերին հստակ պատասխաններ, դիրքորոշումներ, որպեսզի մինչև ՄԻՊ ընտրվելը հանրությունը կարողանար որոշակի վերաբերմունք ձևավորել նրա նկատմամբ, սակայն, ցավալիորեն, տեղի չունեցավ։
«Բոլոր ուղիղ, ճակատային հարցերին պատասխանելու դեպքում, երբ որոշակի սկզբունքայնություն պետք է դրսևորեիք, վիրտուոզ կերպով խուսանավում էիք։ Որևէ հարցին հստակ պատասխան չեք հնչեցնում, ինչն ինձ թույլ է տալիս կարծելու, որ դուք, ցավալիորեն, բայց դառնալու եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մարդու իրավունքների պաշտպան, ոչ թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպան»,- ասաց ընդդիմադիր ատգամավորը։
Աննա Գրիգորյանի խոսքով, այնպիսի մշակույթ է ձևավորվել, որ իշխանություններն ամեն տեղ ուզում են տեսնել յուրայիններին։
Հարակից հրապարակումներ`
- Նորաբակ համայնքի ջրի ակունքները Ադրբեջանի հսկողության տակ են, մարդիկ ջուր են կրում այլ բնակավայրերից․ Թագուհի Թովմասյան
- ՄԻՊ թեկնածու. Հայաստանում քաղբանտարկյալներ չկան
- ԱԺ ամբիոնից հնչել են «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս» արտահայտությունները. Արթուր Ղազինյան
- Եթե ՄԻՊ-ը խախտում ու ռիսկ է տեսնում, անպայման պետք է իր պահանջը ներկայացնի պաշտոնյային․ ՄԻՊ թեկնածու․
- ՄԻՊ-ի թեկնածուն պլագիատով է զբաղված
- Ընտրվելու դեպքում հետ չեմ վերցնելու Արման Թաթոյանի՝ ՍԴ ներկայացրած դիմումները. ՄԻՊ թեկնածու