ԱԺ ամբիոնից հնչել են «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս» արտահայտությունները. Արթուր Ղազինյան
«Ունեմ խորը կասկածներ, որ ձեր համար դժվար է լինելու այս ոճով իրականացնել ՄԻՊ առաքելությունը»,- խորհրդարնում ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նկատելով, որ Քրիստիննե Գրիգորյանը խոսել է ատելության խոսքի դեմ ունեցած իր սկզբունքային դիրքորոշման մասին՝ պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնից վերջին տարիներին հնչել են սուր և անթուլատրելի հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակում են ատելության խոսք:
«Մասնավորապես, հնչել են «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս», «15-20 դոլար կաշառքներ» և այլն, և սրանք որևէ փաստով հիմնավորված չեն: Խնդրում եմ ձեր հստակ դիրքորոշումը նման վարքագծի վերաբերյալ, տվեք հստակ գնահատական նման բառամթերքի օգտագործմանը, որը հարիր չէ ոչ միայն պետական պաշտոնյային, այլ նաև պետության առաջին դեմքին»,- ասաց Արթուր Ղազինյանը:
ՄԻՊ թեկնածուն ցավ հայտնեց, որ թե՛ իր ելույթը, թե՛ հարցուպատասխանը դեռ պատգամավորի մոտ կասկածներ է թողել և հայտնեց, որ դրա դեմ պայքարելու է պաշտպանին կից խորհուրդների ձևաչափով, քանի որ կարծում է՝ այստեղ գործ ունեն և՛ հանրային գործիչները, և՛ լրագրողները:
«Կարծում եմ որ, ատելության խոսքի, հարգանքի և քաղաքական բանավեճի նշաձողը բոլորիս ձեռքում է, և բոլորս պետք է այդ նշաձողը բարձր պահենք, ուստի այդ առումով հետևողական եմ լինելու և նաև չեմ խուսափելու գնահատականներ տալուց, որովհետև կարծում եմ, որ որևէ հանրային դերակատար պետք է մեծ հոգածությամբ վերաբերվի այն մթնոլորտին, որի պատասխանատուն մենք բոլորս ենք»,- ինչ-որ դասագրքային պատասխան տվեց ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին
- Եթե ՄԻՊ-ը խախտում ու ռիսկ է տեսնում, անպայման պետք է իր պահանջը ներկայացնի պաշտոնյային․ ՄԻՊ թեկնածու․
- Ընտրվելու դեպքում հետ չեմ վերցնելու Արման Թաթոյանի՝ ՍԴ ներկայացրած դիմումները. ՄԻՊ թեկնածու
- Արմինե Ադիբեկյանին մեղադրանք առաջադրվեց Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար
- Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը Ոստիկանությունում հարցաքննվել է ՝ ծանր վիրավորանքի գործով
- 10 փաստ, թե ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում Սյունիքի շրջանը գրավելու համար. «Սյունիքի Մարզ»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան