Սա յուրօրինակ դեմարշ էր Փաշինյանի մտքում առկա սահմանադրական փոփոխությունների կոնցեպտին. Ղազինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը կապում է արտաքին քաղաքական գործընթացներով, ապա նաև ներքին իշխանական վերադասավորումների ունեցած ծրագրերով, հատկապես Սահմանադրության փոփոխության իշխանության նախաձեռնած գործընթացի հետ։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Ղազինյանը նշեց, որ Ա. Սարգսյանը հրաժարականի տեքստում պարզ ասում է՝ ասելով նախագահի լիազորությունները պետք է ավելացվեին, բնավ, նկատի չի ունեցել կիսանախագահական կամ նախագահական կառավարման անցնելը։
«Սա յուրօրինակ դեմարշ էր Փաշինյանի մտքում առկա փոփոխությունների կոնցեպտին առ այն, որ պետք է լինի վերադարձ կիսանախագահական կառավարման համակարգին, որովհետև նրանից պահանջելու էին ուղղակի հրաժարական տալ, որ տեղի ունենային արտահերթ նախագահական ընտրություններ։ Ինքն ավելի շուտ նախաձեռնեց»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Արթուր Ղազինյանը նշեց, որ Արմեն Սարգսյանը հայտնի է ողջ աշխարհում որպես հայկական աշխարհի բավականին ներկայացուցչական դեմք, որին ճանաչում են արևմտյան ժողովրդավարությունների գրեթե բոլոր առաջնորդները, ունի անձնական շփումներ նրանց հետ, ներկայացում է հայկական էլիտան ողջ աշխարհում։
«Հետևաբար, տեղեկանալով այն ծրագրերի մասին, որոնք ունի այս իշխանությունը կապված Ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Արցախի ապագա ճակատարի հարցերի վերաբերյալ, բնականաբար, չէր ցանկանա մաս կազմել և իր ներկայությամբ լեգիտիմացնել կամ հետագայում հայտնվեր թիրախում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը գաղթե՞լ է Հայաստանից. Pastinfo
- Արմեն Սարգսյանի հրաժարականը թույլ է տալիս ասելու՝ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել. Օհանյան
- Ինչպես կհիշվի ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը
- Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին
- Արթուր Վանեցյան. Ինձ համար Արմեն Սարգսյանի հրաժարականն առնվազն ուշացած է
- Էմիլ Տարասյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
- ՀՀ նախագահի հրաժարականից հետո ի՞նչ է նախատեսված Սահմանադրությամբ
- Քաղաքագետ. Եվ վերջապես, ինչու այլևս սխալվելու հնարավորություն ազգը չունի
- Արմեն Աշոտյան. Մեր երկրի գլխին նոր ուժեղ շանթի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել
- Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան. Արամ Վարդևանյան
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան