Քաղաքական 10:55 24/01/2022 Հայաստան

Պատերազմից հետո խաղաղության դարաշրջանի փոխարեն ստացանք ավելի ծանր վիճակ. Վանեցյան

«Եթե քաղաքական մեջ եմ, իհարկե, պետք է ձգտեմ հասել բարձրագույն կետին: Բայց քաղաքականությունը միայն իշխանատենչություն չէ»,- 24.news-ի «Մերձքաղաքական զրույց» հաղորդման ժամանակ ասել է  «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշել է, որ եթե քաղաքականության մեջ է, իհարկե, պետք է ձգտել հասնել բարձրագույն կետին։

«Բայց քաղաքականությունը միայն իշխանատենչություն չէ։ Հիմա, եթե ես ասեմ՝ երազում եմ դառնալ նախագահ, վարչապետ, դա կարող են մեկնաբանել որպես իշխանատենչություն, բայց եթե նաև չասեմ, որ նպատակ ունեմ հասնել իշխանության, ինձ հավատացող մարդիկ, մեր քաղաքական թիմին հավատացող մարդիկ, մեզ ձայն տված մարդիկ կասեն՝ բա, ինչի՞ համար ենք այս մարդուն հավատում, այս մարդու հետևից գնում։

Ուստի ձգտումը դեպի իշխանություն, իմ պատկերացմամբ, մի նպատակ պետք է հետապնդի․ գաս իշխանության, որ կարողանաս կատարել այն ծրագրերը, որոնք, քո կարծիքով, օգուտ են բերելու մեր երկրին և մեր ժողովրդին։ Եվ այդ նպատակով, իհարկե, այո, ես ձգտում եմ դեպի իշխանություն, որպեսզի կարողանանք մեր երկիրն այս ծայրահեղ ծանր վիճակից հանել և կարողանանք գնալ դեպի ապագա», - ասել է Արթուր Վանեցյանը։

Ընդդիմադիր քաղաքական գործիչը նշել է, որ միշտ գործել է օրենքի շրջանակներում, ամենակարևորը՝ իր խղճի առաջ միշտ մաքուր է եղել. «Ցանկացած աշխատանք անելուց, դեռևս օպեր լիազոր աշխատած ժամանակահատվածից, միշտ ինքս ինձ հաշվետվություն եմ տվել, որ այս  գործն անելով, այս մարդուն ձերբակալելով, պատասխանատվության  ենթարկելով՝ ճի՞շտ գործ եմ անում, ինքն արժանի՞ է պատժի, թե ոչ:

Անսխալ մարդ չկա: Իհարկե, սխալներ էլ ունեցել իմ աշխատանքի ժամանակ, բայց հիմնականում իմ խղճի առջև միշտ մաքուր և պարզ եմ եղել, ուստի որևէ կաշկանդավածություն չի եղել: Եթե վաղը ինձ նորից հնարավորություն տրվի աշխատելու իրավապահ համակարգում կամ իշխանության մեջ լինելու, եթե ինձ հայտնի դառնան տեղեկություններ, որ մարդիկ օրենքներ են խախտել, անպայման պատասխանատվության եմ ենթարկելու»:

Ա. Վանեցյանը նշել է, որ 8-րդ գումարման Ազգային ժողովը սովորական պայմաններում ձևավորված ԱԺ չէ, կապիտուլյացիոն  խայտառակ  պայմանագրից հետո ձևավորված առաջին ԱԺ-ն է. «Ինչքան էլ կարևոր լինեն ծառատունկի վերաբերյալ  օրենսդրական նախաձեռնությանները, մենք մի խնդիր ունենք լուծելու՝ մենք պետք է ապահովենք Հայաստանի ու Արցախի անվտանգային երկարաժամկետ երաշխիքներ, իսկ մենք տեսնում ենք, որ պարտված իշխանությունն ի վիճակի չէ  սպասարկել  հայկական շահը»:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը պաշտոնական վիճակագրությունն է  մեջբերել՝ 2021 թ. հունվար-սեպտեմբերին 102 հազար մարդ արտագաղթել է Հայաստանից:

«Մարդիկ չունեն անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ: Ցավով եմ դա ասում: Ես Հայաստանից դուրս ինձ չեմ պատկերացնում ապրելուց: Ուզում եմ ապրել մեր երկրում: Համոզված եմ՝ շատ մարդիկ էլ չեն ուզում գնալ, սակայն տեսնում ենք, որ ադրբեջանցիներն անպատիժ գործում են ՀՀ սահմանամերձ  գյուղերում: Պաշտոնական տվյալներով, 41  քառակուսի կմ այսօր ադրբեջանական զինուժը  մտած է ՀՀ տարածք: Տեսանք, որ պատերազմից հետո, երբ Փաշինյանը խոստանում էր  խաղաղության դարաշրջան բացել, սուտ էր, բացառապես ընտրություններին ձայներ հավաքելու նպատակ էր հետապնդում: 

Պատերազմից հետո խաղաղության դարաշրջանի փոխարեն ստացանք ավելի ծանր վիճակ՝ նոր գերիներ, նոր սպանված զինվորականներ, քաղաքացիական անձինք, սպառնալիքներ, որ կմտնենք, կգրավենք, հեսա «Զանգեզուրի միջանցքը» կբացենք: Մարդիկ իրենց տներում չեն կարողանում հանգիստ քնել, որովհետև  անօդաչու թռչող սարքերը գալիս ու կախվում են մարդկանց գլխին»,- ասել է Ա. Վանեցյանը:

Նա ընդգծել է, որ իշխանությունները մշտապես փորձում են մոռացության տալ Արցախի հարցը:

«Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ երեք տարի որևէ էֆեկտիվ կառավարչական գործունեություն չի իրականացրել, բոլոր ուղղություններով  ձախողումներ ունենք: Այս մարդը չի հասկանում պետություն, պետականություն, պետականաշինություն, ոչ մի բան չի հասկանում, հախուռն որոշումներ, առաջնայինը չի տարբերում երկրորդայինից»,- ասել է Ա.Վանեցյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}