Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում տեղի են ունեցել ընտրություններ
Կիպրոսի թուրքական հատվածի ինքնահռչակ հանրապետությունում հունվարի 23-ին անցկացվել են այսպես կոչված խորհրդարանական ընտրություններ, գրում է ermenihaber-ը։
Ընտրությունների նախնական արդյունքներով 39.35%-ով առաջատար է գործող վարչապետ Ֆաիզ Սուջուօղլուի գլխավորած «Ազգային միաբանություն» կուսակցությունը, որին 33.67%-ով հաջորդում է «Հանրապետական թուրքական» կուսակցությունը: 3-րդ և 4-րդ տեղերում են համապատասխանաբար «Դեմոկրատական կուսակցությունը»՝ 6.83% և «Ժողովրդի կուսակցությունը»՝ 6.71%: Իսկ 5 տոկոսանոց անցողիկ շեմը հաղթահարած վերջին կուսակցությունը եղել է «Վերածնունդ» կուսակցությունը՝ 5.54%:
Նշվում է, որ «Ազգային միաբանություն» (ԱՄԿ) ղեկավար ինքնահռչակ պետական կազմավորման վարչապետ Սուջուօղլուն հայտարարել է, որ իրենց առաջնորդությամբ կձևավորվի կոալիցիոն կառավարություն:
Նշենք, որ ինքնահռչակ հանրապետության նախագահ Էրսին Թաթարը, ով հայտնի է Թուրքիայի նախագահի բոլոր ցուցումների անվերապահ կատարմաբ, նունպես ԱՄԿ-ից է և մինչ նախագահ դառնալը գլխավորել է այդ կուսակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան