ԱԺ-ում գաղտնի քվեարկությամբ ընտրում են Մարդու իրավունքների պաշտպան
Ազգային ժողովում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստիննե Գրիգորյանի ընտրությունը։
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն ՄԻՊ-ն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվանզ 3/5-ով։
Քվեարկությունը կտևի մեկ ժամ՝ 15։30-16։30-ը։
Գործող Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այդ պաշտոնում է 2016 թվականից. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների կողմ՝ 96, դեմ 7 հարաբերակցությամբ ընտրվել էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։
ՀՀ-ում Պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով։ Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում:
Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա իր ընտրության հաջորդ օրը:
Հարակից հրապարակումներ`
- Դառնալու եք ՔՊ-ի ՄԻՊ-ը, ոչ թե ՀՀ-ի. Աննա Գրիգորյանը՝ ՄԻՊ թեկնածուին
- ՄԻՊ թեկնածու. Հայաստանում քաղբանտարկյալներ չկան
- Եթե ՄԻՊ-ը խախտում ու ռիսկ է տեսնում, անպայման պետք է իր պահանջը ներկայացնի պաշտոնյային․ ՄԻՊ թեկնածու․
- ՄԻՊ-ի թեկնածուն պլագիատով է զբաղված
- Ընտրվելու դեպքում հետ չեմ վերցնելու Արման Թաթոյանի՝ ՍԴ ներկայացրած դիմումները. ՄԻՊ թեկնածու
- ՔՊ կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մանուկյանը երկու կենսագրություն ունի. Լիլիթ Գալստյան
- Արդյո՞ք ՄԻՊ թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է լսել Փաշինյանին, բայց անել այն, ինչն ինքն է մտածում
- ՄԻՊ ՔՊ թեկնածուն չի կիսում Ալեն Սիմոնյանի՝ Արման Թաթոյանի զեկույցները կասկածի տակ դնող մոտեցումները
- Իշխանությունը ՄԻՊ թեկնածու է առաջադրել Քրիստինե Գրիգորյանին, որովհետև առաջադրման առաջարկները մերժել են բոլոր բարձր հեղինակություն ունեցող իրավաբանները. Բաբայան
- ՔՊ-ն քվեարկությամբ ՀՀ ՄԻՊ թեկնածու առաջադրեց Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաների լոբբիստին
- Դուք երջանիկ անորոշության, կամ տեղեկատվական վաակումի մեջ եք գտնում. Արեգնազ Մանուկյանը՝ ՄԻՊ թեկնածուին
- ՄԻՊ թեկնածուն ներկայացրեց ԱԺ ամբիոնից ընդդիմությանը վիրավորելու Փաշինյանի վարքագծի դեմ պայքարի տեսլականը