Պեկինի օլիմպիական խաղերի մասնակիցներին կարգելվի դուրս գալ քաղաք և շփվել տեղի բնակչության հետ
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) կարևորում է կանխել Պեկինի օլիմպիական խաղերի մասնակիցներից վարակի փոխանցումը տեղի բնակչությանը: Այս մասին ասել է ՄՕԿ-ի բժշկական փորձագիտական խմբի նախագահ Բրայան Մակքլոսկին։
Խաղերի բոլոր մասնակիցները կապրեն ու կմրցեն այսպես կոչված «փակ» տարածքում: Նրանց կարգելվի դուրս գալ քաղաք և շփվել տեղի բնակչության հետ:
Չինաստան՝ օլիմպիական խաղեր մեկնածների թվում արդեն հայտնաբերվել են կորոնավիրուսի դեպքեր:
Բրայան Մակքլոսկին նաև նշել է, որ խաղերի ընթացքում կորոնավիրուսի թեստերի արդյունքների ցանկացած մանիպուլյացիա բացառվում է: Թեստավորումը ազգային ստանդարտների համաձայն կիրականացնեն չինացի մասնագետները: Վստահեցնում են, որ սխալներ ու խառնաշփոթ չի լինի, քանզի կօգտագործվի աշխարհում կիրառվող համակարգը:
Առավոտյան թեստեր անելիս նախատեսվում է արդյունքները ստանալ կեսօրին կամ երեկոյան, իսկ թեստավորումը կօգնի բացահայտել նաև Omicron շտամը:
Հարակից հրապարակումներ`
- Պեկինում Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը տեղի կունենա փետրվարի 2-4-ը
- Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը՝ նոր սցենարով
- Հայաստանցի չորս դահուկավազորդ կմասնակցի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին