Ռուբեն Մելիքյան. Կարճ ասած, ՌԻՊ MIP կամ RIP ՄԻՊ
Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը, գրում է.
«քպ-ն 68 ձայնով ընտրեց իր իրավունքների պաշտպանին։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։
Այսպես ՄԻՊ չեն ընտրում։ Այսպիսի ՄԻՊ-ը լեգիտիմություն ու հեղինակություն չի ունենում ի սկզբանե։
Կարճ ասած, ՌԻՊ MIP (կամ RIP ՄԻՊ)։
ՀԳ. Հիշեցնեմ, որ քպ ՄԻՊ-ը պաշտոնը ստանձնելու է փետրվարի 23-ին։ Մինչ այդ շարունակելու է պաշտոնավարել ՀՀ ՄԻՊ-ը»։
Հիշեցնենք, որ ՄԻՊ ընտրության համար առաջադրվել էր Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը։ Քվեատուփում առկա է եղել 68 քվեաթերթիկ։ Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Քրիստիննե Գրիգորյան՝ կողմ 68, դեմ՝ 0»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն իր համար ԻՊ ընտրեց
- Դառնալու եք ՔՊ-ի ՄԻՊ-ը, ոչ թե ՀՀ-ի. Աննա Գրիգորյանը՝ ՄԻՊ թեկնածուին
- ՄԻՊ թեկնածու. Հայաստանում քաղբանտարկյալներ չկան
- ՄԻՊ-ի թեկնածուն պլագիատով է զբաղված